«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Միլանի «Ինտերի» հետ առաջիկա դիմակայության մասին:
Մարզիչը հայտնել է, որ հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա:
«Գործել ենք երեք պաշտպաններով։ Կարևոր չէ՝ Լուկակուն կխաղա, թե չի խաղա։ Գլխավորն այն է, որ իմ թիմը գործի ըստ ծրագրի և սխալներ թույլ չտա։ Նիկոլո Ձանյոլոյի հետ ոչ մի խնդիր չունեմ, թիմում մթնոլորտը նորմալ է։ Նիկոլոն վնասվածքի պատճառով տևական ժամանակ բացակայել է, բայց նա շատ կարևոր է թիմի համար։ Ես ուղիղ ասում եմ, եթե դժգոհ եմ ֆուտբոլիստից։ Երկու անգամ զրուցել եմ նրա հետ, հիմա ոչ մի խնդիր չկա»։
Մարզիչը հավելել է, որ 4-րդ տեղը բարձրանալն արդեն անիրագործելի է, բայց 5-րդ տեղում մնալն նույնպես կարևոր է, և ակումբը կձգտի դրան:
Հիշեցնենք, որ«Ռոմայի» և «Ինտերի» խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին։
Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia-ից։