fbpx
Քաղաքականություն

Թուրքիան չի կարող որևէ դեր ունենալ տարածաշրջանում. ԱԳՆ խոսնակ

Երեկ` հուլիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ասաց, որ Հայաստանի արտգործնախարարությունը գնահատական է տվել Թուրքիայի մասնակցությանը և գործողություններին՝ ինչպես ղարաբաղյան հակամարտության մեջ, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումների հետ կապված:

Խոսնակը նշեց, որ վերջին հայտարարությունները նյարդային արձագանք են ստացել Թուրքիայի կողմից:

«Թուրքիան չի կարող որևէ դեր ունենալ, առավել ևս պատմական առաքելություն իրականացնել՝ ո՛չ հակամարտության մեջ, ո՛չ տարածաշրջանում: Թուրքիան արդեն ցեղասպանության կնիք է թողել տարածաշրջանում, և առաջին բանը, որ պետք է նախաձեռնի թուրքական կողմը, դրա հետևանքները վերացնելն է: Մենք կոչ ենք անում Թուրքիային դրանով զբաղվել, այլ ոչ թե ոգևորությամբ մասնակցել հերթական հակահայկական նախաձեռնությանը»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ