fbpx
Աշխարհ

Հնդկական ֆիլմերի ցուցադրումն արգելվել է Պակիստանում

Պակիստանի իշխանություններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Պակիստանում այլևս չեն ցուցադրվի հնդկական ֆիլմերը»,- ասել է երկրի վարչապետի օգնականը՝ նշելով, որ կառավարությունն աշխատում է նաև աարգելել հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտ:

Նշենք, որ հնդկական ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի ավելի քան 90 երկրներում:

Պակիստանի որոշումը կապված է Ջամմա և Քաշմիրի շուրջ իրավիճակի պատճառով Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների լարվածության հետ:

Այս շաբաթ Հնդկաստանի իշխանությունները հայտարարեցին Ջամմա և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Դրան ի պատասխան՝ Պակիստանի կառավարությունը նվազեցրեց Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու դադարեցրեց երկկողմ առևտուրը:

Քաշմիրը մեծամասամբ բնակեցված է մուսուլմաններով: 1947թ.-ից ի վեր, երբ երկու երկրներն անկախացան, այդ շրջանը երկու երկրների հարաբերություններում հիմնական խնդիրը դարձավ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ