Interfax
ՌԴ-ում տղամարդը մտել է մանկապարտեզ և կրակել երեխաների և դայակի վրա. կան զոհեր
Ուլյանովսկի մերձակայքում գտնվող մանկապարտեզում զինված տղամարդը կրակ է բացել. Interfax-ի փոխանցմամբ՝ զոհվել են երկու երեխա և մեկ բուժքույր։ Դրանից հետո հարձակվողն ինքնասպան է եղել։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Վեյշկամա բանվորական բնակավայրում։ Արտակարգ դեպքի պահին մանկապարտեզում «հանգստի ժամ» է եղել։ Նախնական տվյալներով՝ տղամարդը կրակել է խորհրդային ԻԺ-27 որսորդական երկփողանի հրացանից։ Դեպքի մասին տեղեկություն…
ՀԱՀ-ում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգին պատուհասած ջրհեղեղը ողբերգական հետևանքներ է ունեցել։ Ջրհեղեղը հետևանքներ է թողել շուրջ 40 հազար մարդու վրա, որոնցից մոտ 13 600-ը մնացել են առանց օթևանի։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։ Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի։ Ըստ աղբյուրի՝ ջրհեղեղը հանգեցրել է հոսանքազրկումների, ջրամատակարարման դադարեցումների, ինչպես նաև Դուրբան նավահանգստի…
Կեղծ արտահոսք է․ ռուս-ուկրաինական բանակցությունները դեռևս շարունակվում են
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն գրել էր, որ Բելառուսում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Սակայն Interfax լրատվականը գրում է, որ դրանք իրականում չեն ավարտվել և սխալ արտահոսք է տեղի ունեցել։ Պարբերականի թղթակիցն ասել է, որ ինքը դեռևս բանակցությունների անցկացման վայրում է ու իրենց նման բան չեն հայտնել։ Նշենք, որ Գերասչենկոն հեռացրել է իր գրառումը՝ բանակցությունների…
Միրզոյանն ու Մարուքյանը՝ նախագահի հավանական թեկնածուներ․ Interfax
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրաժարական է տվել պաշտոնից։ Դրանից անմիջապես հետո սկսվեցին ակտիվ խոսակցություններ՝ կապված նոր նախագահի հավանական թեկնածուների հետ։ Այս թեմային անդրադարձ են կատարել նաև դրսում։ Interfax-ը գրում է, որ ՀՀ նախագահի հավանական թեկնածուներ կարող են լինել Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։…
Բեզոսը մի շաբաթում 6,7 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել
Amazon-ի և Blue Origin-ի սեփանակատեր Ջեֆ Բեզոսը վաճառել է Amazon-ի իրեն պատկանող ավելի քան 2 միլիոն բաժնետոմս, ընդհանուր՝ 6,7 միլիարդ դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնել է Interfax-ը։ Նշվում է, որ Բեզոսը սա իրականացրել է մայիսի 3-ից 10-ն ընկած հատվածում։ Ըստ աղբյուրի՝ այս պահին Բեզոսին է պատկանում 51,7 միլիան բաժնետոմս։
Մոսկվայում գրանցվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առավոտյան գրանցվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը։ Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ մայրաքաղաքային գլխավոր օթերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին, գրանցվել է զրոյից ցածր 24,1 աստիճան։ «Անցած գիշերը Մոսկվայի համար ամենացուրտն էր այս ձմռան սկսվելուց ի վեր», – ասել են կենտրոնից։ Այնտեղից նաև հիշեցրել են, որ մինչ սա, Մոսկվայում այս փմռանը…
Հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետը
2016 թվականի նոյեմբերից Էստոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող իշխող «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հրաժարական է տվել։ Նա այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի նիստից հետո։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։ Նշվում է, որ ավելի վաղ կոռուպցիայի մեղադրանքներ էր առաջադրվել իր կուսակցությանն ու 5 ֆիզիկական անձի։ Ելնելով այս հանգամանքից՝ Ռատասը որոշել է հրաժարական տալ, որ «հնարավորություն…
Կոլումբիան ռուս դիվանագետների է արտաքսել՝ լրտեսության մեղադրանքով
Կոլումբիական իշխանությունները 2 ռուս դիվանագետների արտաքսել են Կոլումբիայից՝ լրտեսության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Ըստ կոլումբիական լրատվամիջոցների՝ լրտեսներից մեկը կապված է հետախուզության գլխավոր վարչության, իսկ մյուսը՝ արտաքին հետախուզության ծառայության հետ։ Նշվում է, որ նրանք փորձել են հավաքել ռազմական բնույթ ունեցող, ինչպես նաև տնտեսության վերաբերյալ տվյալներ։ Կոլումբիական լրատվամիջոցները հայտնում են, որ լրտեսներն են Ալեքսանդր Բելոուսովը…
Մակրոնի մոտ կորոնավիրուսի պատճառով Եվրոպական մի շարք առաջնորդներ ինքնամեկուսացել են
Ինչպես երեկ հայտնի դարձավ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնի դառնալուց հետո Եվրոպական մի շարք առաջնորդներ ինքնամեկուսացել են, հայտնում է Interfax-ը։ Նշվում է, որ մասնավորապես ինքնամեկուսացած են Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը ու Բելգիայի…
Էստոնիան ցանկանում է գլխավորել ԵԱՀԿ-ն
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրման Ռեյնսալուն առաջարկել է երկրի կառավարությանը՝ առաջադրվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում։ Առաջարկն արժանացել է հավանության։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Նշվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Էստոնիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թվականին։ Ռեյնսալուի խոսքով՝ ապագայում Էստոնիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում տրամաբանական քայլ է։ Նշենք, որ այս պահին ԵԱՀԿ-ն նախագահում է Ալբանիան։ 2021-ին այն…
Բելառուսում կա ձերբակալված 3 ուկրաինացի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում խոսել է Բելառուսում ձերբակալված ուկրաինացի քաղաքացիների մասին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Զելենսկին ասել է, որ Բելառուսում ձերբակալվել է Ուկրաինայի 3 քաղաքացի, որոնց հետ վերադարձնելու կապակցությամբ երկրներն այժմ բանակցում են։ Ուկրաինայի նախագահը Բելառուսում տիրող իրավիճակն անվանել է բարդ, անկայուն ու լուրջ և խորհուրդ է…
Ռուսաստանում կալանավորվել են երեք ադրբեջանցիներ
Ռուսաստանում որոշում է կայացվել կալանավորել երեք ադրբեջանցիների, ովքեր ձերբակալվել էին հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներում խուլիգանության կասկածանքով։ Interfax-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշել է ադրբեջանցիների համար որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը (2 ամսով)։ Սակայն աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ որ միջադեպով են անցնում երեք ադրբեջանցիները։
ՀՀ-ն մերժում է սպառնալիքի լեզուն․ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Интерфакс-ի հարցին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվականի հարցին։ Հարցուպատասխանը ներկայացրել է ԱԳ նախարարության պաշտոնական կայքը։ Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները: Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ:…
Հս․ Կորեայից հայտնում են, որ փորձարկումները երկիրը ԱՄՆ միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար են
Հյուսիսային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ներկայումս անցկացվող փորձարկումներն անհրաժեշտ են երկիրն ամերիկյան միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Interfax-ը: Հյուսիսային Կորեայի ԶՈՒ Գլխավոր շտաբում պարզաբանել են, որ փորձարկումները անգնահատելի կարևոր տեղեկատվության աղբյուր են: «Վերջերս իրականացրած թեստերի ընթացքում ստացված պաշտպանական տեխնոլոգիաները թույլ կտան մշակել ռազմավարական զենք, որը հնարավորություն կտա Հյուսիսային Կորեային վերջնականապես լուծել…














