fbpx
Աշխարհ

Հնդկաստանի մայրաքաղաքում անկարգությունների զոհ է դարձել 20 մարդ

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների և ընդհարումները շարունակվում են․ պատճառը քաղաքացիության մասին օրենքում ուղղումներն են։ Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, զոհվածների թիվը հասել է 20-ի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորվել է ավելի քան 150 մարդ, տուժածների մեջ կան երեխաներ: Ավելի վաղ «Գուրու Թեգ Բահադուր» հիվանդանոցի ներկայացուցիչները, ուր հասցնում են տուժածներին, հայտնել էին 17 զոհվածի մասին:

Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարևելյան շրջաններում իշխանություններն արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ: Տեղի մի շարք ԶԼՄ-ներ չեն բացառում, որ Հնդկաստանի մայրաքաղաք կարող է զորք մտցվել, եթե իրավապահներին չհաջողվի շտկել իրադրությունը:

Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել է գործել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից և Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ