Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փետրվարի 26-ի առավոտյան հարված են հասցրել ահաբեկիչների ճամբարին վերահսկման գծի՝ վիճելի Քաշմիրում Հնդկաստանը և Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում: Այդ մասին հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության տեղեկատվությամբ՝ օդային արտագրոհը կատարվել է տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 03:30-ին (Երևանի ժամանակով 02:00-ին)՝ 12 «Միրաժ» 2000 բազմանպատակային կործանիչների մասնակցությամբ: Նշվում է, որ կործանիչներից յուրաքանչյուրը մեկ տոննա քաշով մի քանի կառավարվող ռումբ է նետել «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման վարժական ճամբարի վրա՝ լիովին ոչնչացնելով այն:
Աղբյուր՝ 168.am