Ինչպես հունիսի 1-ին հայտնի էր դարձել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։
Այս առիթով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում՝ առողջություն և արագ ապաքինում մաղթել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքին։
Մոդին հավելել է, որ COVID 19-ի դեմ պայքարում Հնդկաստանը Հայաստանի կողքին է։
In this difficult time of COVID-19 pandemic, wishing Armenian PM @NikolPashinyan and his family a speedy recovery. India stands with Armenia in the fight against COVID-19.
— Narendra Modi (@narendramodi) June 1, 2020