Հնդկաստանում ծայրահեղ վատանում է կորոնավիրուսային իրավիճակը․ մեկ օրում այնտեղ արձանագրվել է 310 հազարից ավելի դեպք։
Երկրում գտնվող մի շարք հիվանդանոցներ հայտարարել են, որ արդեն սպառում են թթվածնի ունեցած պաշարները։
Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ բժիշկները խորհուրդ են տալիս վարակվածներին՝ մնալ տանը։
Մինչ այս Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 16 միլիոնից ավել դեպք։ Չնայած սրան՝ վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ։ Այնտեղ առայսօր գրանցվել է 32 միլիոնից ավել դեպք։