fbpx
Աշխարհ

Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից 17 մարդ է մահացել

Հնդկաստանում 17 մարդ է թունավորվել և մահացել անորակ ալկոհոլի օգտագործման հետևանքով: Մահացությունները գրանցվել են Ասսամ նահանգում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ` մոտ 40 մարդ էլ այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հայտնի է, որ մարդիկ նշել են աշխատավարձի ստացումը և այդ առիթով էլ խմել են սպիրտային խմիչքները:

Նշենք, որ փետրվարի սկզբին Ուտտար-Պրադեշ ու Ուտտարակխանդ նահանգներում ալկոհոլային թունավորումից մահացել էր 110 մարդ:

Սպիրտային թունավորումները Հնդկաստանում հաճախ են տեղի ունենում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ