Հնդկաստանի հարավում և արևմուտքում մուսոնային անձրևներն ավելի քան 150 մարդու կյանք են խլել: Կա շուրջ 2 տասնյակ անհետ կորած: ԶԼՄ-ները հաղորդում են, որ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից և պատսպարվել ժամանակավոր կացարաններում: Հեղեղների պատճառով առաջացած սողանքներից բազմաթիվ տներ են փլուզվել:
Հորդառատ անձրևներից հիմնականում տուժել են Կերալա, Կարնատակա և Մահարաշտրա նահանգները:
Մարդկանց տարհանումը շարունակվում է՝ չնայած որոշ հատվածներում փոթորկի վտանգի պատճառով փրկարարական աշխատանքները կարող են ժամանակավորապես դադարեցվել:
Մասնագետների գնահատմամբ՝ այս մուսոնային անձրևները Հնդկաստանում ամենաավերիչն են վերջին 10 տարիների ընթացքում: