Հնդկաստանում երեխա է ծնվել, ով ունի 4 ոտք և 3 ձեռք։ Դեպքը տեղի է ունեցել Ռաջխաստան քաղաքում։ Երեխային լույս աշխարհ է բերել 24-ամյա մի կին։
Mirror-ի հաղորդմամբ՝ անոմալիայով երեխան զույգերից մեկն է։ Բժիշկները ենթադրել են, որ պետք է ծնվեր եռյակ, բայց 2 երեխաները միաձուլվել են։ Մյուս երեխան շեղումներ չունի։
Նշվում է, որ բժիշկները մտադիր են հեռացնել երեխայի ավելորդ ոտքերն ու ձեռքը։