Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատը հավանություն է տվել Ջամմա և Քաշմիր նահանգի վերակազմավորման մասին օրինագծին։
Օրինագծով դադարեցվում է սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ կարգավիճակ է տալիս այդ նահանգին:
Ինչպես հաղորդում է PTI գործակալությունը, օրինագծին կողմ է քվեարկել 125 պատգամավոր, դեմ՝ 61-ը:
Սպասվում է, որ Ստորին պալատը կդիտարկի օրինագիծը վաղը:
Ավելի վաղ Հնդկաստանի ՆԳՆ ղեկավար Ամիթ Շախը հայտնել է, որ նախագահը չեղարկել է վերոնշյալ հոդվածի գործողությունն ու խորհրդարանին առաջարկել ընդունել օրինագիծ այն մասին, որ նահանգը պետք է բաժանվի երկու դաշնակցային տարածքի՝ Ջամմա և Քաշմիր ու Լադակխ:
Հնդկաստանի սահմանադրության համաձայն՝ նահանգն ուներ հատուկ ինքնավարություն, նահանգում բոլոր օրենքները պետք է ստանային տեղական ասամբլեայի հավանությունը: Ենթադրվում է, որ այժմ 370-րդ հոդվածի չեղարկումից հետո Հնդկաստանի այլ նահանգների բնակիչները կկարողանան հող ձեռք բերել նահանգում, ինչն ավելի վաղ չէր թույլատրվում, ինչպես նաև տեղ պահել պետական հաստատություններում կրոնական փոքրամասնությունների համար:
Մինչ այժմ Հնդկաստանում կար 29 նահանգ և 7 դաշնակցային տարածք, որոնք քիչ իրավունքներ ունեն, քան նահանգները: