Խորհրդարա
Փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Մասնավորապես առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով: Քվեարկությամբ նախագիծը ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ: Այն Ազգային ժողովում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նշենք, որ համաձայն գործող օրենքի՝ անձը սահմանը հատելիս կարող է իր հետ…
Հնդկաստանում հավանություն են տվել Ջամմա և Քաշմիրի վերակազմավորման մասին օրինագծին
Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատը հավանություն է տվել Ջամմա և Քաշմիր նահանգի վերակազմավորման մասին օրինագծին։ Օրինագծով դադարեցվում է սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ կարգավիճակ է տալիս այդ նահանգին: Ինչպես հաղորդում է PTI գործակալությունը, օրինագծին կողմ է քվեարկել 125 պատգամավոր, դեմ՝ 61-ը: Սպասվում է, որ Ստորին պալատը կդիտարկի օրինագիծը վաղը: Ավելի վաղ Հնդկաստանի ՆԳՆ ղեկավար Ամիթ Շախը…
Կիպրոսի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Կիպրոսի խորհրդարանն վավերացրեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վավերացման ներպետական ընթացակարգի հաջորդ փուլով նախատեսվում է համաձայնագրի վավերագրի ստորագրումը Կիպրոսի նախագահի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։



