88 տարեկան հասակում Հնդկաստանի հարավ-արևմուտքի Քերալայի նահանգում սատկել Է ասիական Էգ փիղը, որը համարվում Էր իր տեսակի ամենածեր ներկայացուցիչներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Hindu թերթը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Դաքշայանի անունով ասիական փղի Էգը սատկել Է փետրվարի 5-ին Քերալայի նահանգի մայրաքաղաք Տրիվանդրամում: Նա անազատության մեջ պահվող ամենածեր փիղն Էր, որը պատկանում Էր Քերալայի նահանգի Տրավանկորա Դևասվոմ խորհրդին: Նրան փորձել են ներառել Գիննեսի ռեկորդների գրքում, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել:
Հրատարակությունը նշում Է, որ անտառտնտեսության դեպարտամենտը 2007 թվականին պաշտոնապես հաստատել Է, որ փիղն այդ ժամանակ 76 տարեկան Էր:
2016 թականի հուլիսին Դևասվոմ խորհուրդը նրան պաշտոնապես պարգևատրել Էր «Հաջա Մութխասի» («Փղերի տատիկ») տիտղոսով: Այդ կապակցությամբ Հնդկաստանի փոստը հատուկ բացիկ Էր թողարկել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: