Հնդկաստանում առնվազն մեկ մարդ է զոհվել, շուրջ 90 հոգի կարող են փլատակների տակ լինել շենքի փլվելու հետևանքով: Փլուզումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքի Կառնատակա նահանգի Դհարվադ քաղաքում: Այս մասին հայտնել է Times of India թերթը:
Ականատեսները հայտնել են, որ շենքը հանկարծակի փլվել է այն պահին, երբ մոտավորապես 150 մարդ առաջին և երկրորդ հարկերում էր, որտեղ շուրջ 60 խանութ է գործում:
Տեղի բնակիչները պնդում են, որ շինարարության որակը սկզբնապես ցածր է եղել:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության տասը մեքենա, փրկարար ծառայություններ ու հրշեջներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

