Շիճուկների հնդկական ինստիտուտի կողմից արտադրվող AstraZeneca պատվաստանյութը՝ կորոնավիրուսի դեմ, արդեն սկսվում է մատակարարվել այլ երկրներ։
Այս մասին հայտնում է AP-ը։
Նշվում է, որ սկզբում պատվաստանյութը ստանում են Հնդկաստանի հարևան երկրները։ Ըստ աղբյուրի՝ 150 հազար չափաբաժին տրամադրվել է Բութանին, 100 հազար՝ Մալդիվներին։
Առաջիկա շաբաթների ընթացքում պատվաստանյութի չափաբաժինների են սպասում Բանգլադեշը, Նեպալը, Մյանմարը և Սեյշելյան կղզիները։