fbpx
Հասարակություն

Հոգեհանգստյան արարողություն՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հոգիների խաղաղության համար

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և աշխատակիցներ, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի մանկավարժներ և սաներ։

Մինչ հոգեհանգստյան արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմին։ Սրբազանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացածների ապաքինման և անհայտ կորածների վերադարձի համար», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ