Կայացել է մեծ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչը, որի ժամանակ միմյանց հետ մրցել են Դանիլ Մեդվեդևն ու Ռաֆայել Նադալը (5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6)։
Խաղի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցել։ Տրիբունաներից մրցավեճին հետևող 2010 թվականի օլիմպիական չեմպիոն ամերիկացի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը ծափահարել է Մեդվեդևին՝ նրա հաջող խաղարկումից հետո։ Սա դուր չի եկել Վոնի զուգընկերոջը՝ հոկեյիստ Պի Կեյ Սուբենին, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը։
Սուբենը ձեռքով կանգնեցրել է աղջկա ծափահարությունները։
PK doesn’t want Lindsey Vonn to cheer for Medvedev #USOpen pic.twitter.com/1GY17sdi1I
— andrew benko (@andrew_benko) September 8, 2019