ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ երկրի անվտանգությունը միայն սահմաններում չէ։
«Երկրի անվտանգությունը միայն սահմաններում չի, պարոն Ղազինյան, երկրի անվտանգությունը նաև այս դահլիճում է: Ինչքան էլ չուզեք 27-ի մասին խոսենք, խոսելու ենք, քանի դեռ այն բացահայտված չէ: 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը»,-ասաց նա:
Նա նշեց, որ այսօրվա շշանետումը բացառիկ էր և անհաջող. «Շշանետողը գեներալ-գնդապետ էր՝ ամբողջ 7 տարի Պաշտպանության բանակը ղեկավարած և 8 տարի՝ ՀՀ ՊՆ-ն: Նա շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ: Պատկերացրեք՝ պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք. կարողանալո՞ւ էր իրեն տիրապետել, ես վստահ չեմ»:
- Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում
- Դատախազությունը պահանջում է կալանավորել Արմեն Չարչյանին․ ներկայացվել է բողոք
«Այստեղ կա հայտնի քոքերը մաշեցնող լիդերի՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը: Աղվան Վարդանյան, միջադեպի ժամանակ ինչի՞ վրա էիք հրճվել. հիմա չգիտեմ՝ ինքը Դաշնակցության անդամ է, հեռացված է, սառեցված է, կասեցված է, ոչ ոք չգիտի, բայց որ Ռոբերտ Քոչարյանի համակարգի անդամ է, դա՝ անկասկած»:
Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ուզենք, թե ոչ՝ ընտրություններն ավարտված են, պետք է ձևավորվեն հանձնաժողովները և սկսվեն աշխատանքները. «Ուզում եք մաշեցնել, չի ստացվի»:
Հակադարձելով Ագնեսսա Խամոյանին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք պետք է հպարտանաք իմ զավակով, ինչպես որ ես պետք է հպարտանամ Գեղամ Նազարյանի զավակով: Սա 5-րդ ալիքը չէ»:
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:

