Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կիսաեզրափակչի երկրորդ հանդիպմանը մրցակցել են Անգլիայի և Հոլանդիայի հավաքականները:
Հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձավ Մարկուս Ռեշֆորդը՝ խաղի 32-րդ րոպեին գրավելով Հոլանդիայի դարպասը: 73-րդ րոպեին «նարնջագույնները» խփեցին պատասխան գոլը: Գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մատեյս Դե Լիգտը:
Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 97-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ուոքերը, իսկ 114-րդ րոպեին հոլանդացի Պրոմեսը հաշիվը դարձրեց 3-1:
Արդյունքում՝հաղթելով 3-1 հաշվով Հոլանդիան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ:
https://www.youtube.com/watch?v=8D4RZh20ZdU

