fbpx
Քաղաքականություն

Հոլանդիայի խորհրդարանը նողկանք է արտահայտում Էրդողանի՝ Ցեղասպանությանը վերաբերող խոսքերի հանդեպ

Այսօր Հոլանդիայի խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որտեղ խորհրդարանը նողկանք է արտահայտում Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խոսքերի հանդեպ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) համառորեն պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Հոլանդիայում ՀՀ դեսպանությունը։

«Միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձևում զզվանք է արտահայտվում Էրդողանի հոսքերի հանդեպ։ Այդ բանաձևի տակ ստորագրել են նաև պատգամավորներ Կեես Վան Դեր Ստայը (Քաղաքական բարեփոխված կուսակցություն – SGP), Սադետ Կարաբուլուտը (Սոցիալիստական ​​կուսակցություն – SP), Պիտեր Օմտզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական ​​կոչ – CDA), Ռոնալդ դե Ռոն (Ազատության համար կուսակցություն – PVV) և Բրամ վան Օյիկը (Կանաչ ձախ կուսակցություն – Green Left)։ Կատարելով 2004 թ. բանաձևը, խորհրդարանը դիմում է կառավարությանը նույնպես մերժել Էրդողանի խոսքերը, և այդ տեսակետը փոխանցել Թուրքիայի կառավարությանը։

Արտաքին գործերի նախարար Բլոկի կարծիքը բացասական չէր բանաձևի նկատմամբ և դրա ընդունումը թողեց խորհրդարանի հայեցողությանը: Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Հաշվի առնելով պատգամավորների մեծամասնության աջակցությունը, վստահորեն բանաձևը կհաստատվի։

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Էրդողանը իր ելույթում ասել է. «Հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։

2019 մայիսի մայիսի 15-ին Նիդեռլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ, տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմեցին արտգործնախարար Ստեֆ Բլոկին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ