fbpx
Քաղաքականություն

Կարո Եղնուկյանը մասնակցելու դեպքում կսատարեր «Սասնա ծռեր»-ին

yexnukyan

«Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակից և անդամ Կարո Եղնուկյանը չի կարող մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետև երկքաղաքացի է, իսկ Հայաստանի Սահմանադրությամբ կա արգելք: Սակայն նա նշել է,որ մասնակցելու դեպքում կսատարեր «Սասնա ծռեր» կուսակցությանը։

Հարցին՝ արդյոք «Սասնա ծռերը» վերջնականապես փակե՞լ է զինված պայքարի էջը և անհրաժեշտության դեպքում նորից նման մեթոդի չի՞ դիմի, Եղնուկյանն արձագանքեց. «Զինված պայքարի մեթոդը ճիշտ տերմին չէ, ժողովուրդն ունի ապստամբելու իրավունք։ Իսկ ապստամբությունը կարող է լինել զինված և ոչ զինված։ Խաղաղ անհնազանդության մեթոդով պայքարում ես, երբ դիմացինդ քաղաքակիրթ է, քաղաքակիրթ իշխանությունների դեմ զինված պայքարն աբսուրդ է, ժողովուրդը դա չի ընդունի։

Քաղաքակիրթ ասելով նկատի չունեմ, որ նրանք սխալներ չեն անում, ո՛չ, շատ սխալներ են անում, բայց դա զինված պայքարի դիմելու հիմք չէ»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց. «Եթե այս իշխանությունները դառնան բռնապետական և գնան այն ճանապարհով, որով նախկին իշխանություններն են գնացել, չի բացառվում, որ «Սասնա ծռերը»՝ չէ, բայց մեկ ուրիշ խումբ գնա զինված պայքարի»։

Աղբյուր՝1in.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ