Հոլանդիան ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում ռազմական աջակցության տրամադրման մասին ԱՄՆ խնդրանքը: Այս մասին հաղորդում է AP-ը:
Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ կառավարությունը մինչև սեպտեմբերի կեսերը որոշում կընդունի: Նա նաև ասել է, որ դա կախված է ռազմատեխնիկայից, որն անհրաժեշտ կլինի, և անվտանգության ընդհանուր սպառնալիքներից: