Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան առաջ է անցել Ճապոնիայից

Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից եւ աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից եւ մայրցամաքային Չինաստանից հետո:

Ապրիլի 9-ին կայացած սակարկությունների արդյունքներով Հոնկոնգի շուկայի կապիտալացումը կազմել է 5,78 տրիլիոն դոլար՝ Ճապոնիայի շուկայի 5,76 տրիլիոն դոլարի համեմատությամբ:

Հոնկոնգի Hang Seng ֆոնդային ինդեքսն ընթացիկ տարվա սկզբից աճել է 17 տոկոսով եւ 2018 թվականի հունիսից ի վեր հասել առավելագույն ցուցանիշին: Դրանում ծանրակշիռ ավանդ են ներդրել այդ թվում Tencent Holdings Ltd. ինտերնետ-հսկայի արժեթղթերը, որոնք թանկացել են 22 տոկոսով:

Ամենաթարմ