Աշխարհ

Հոնկոնգի կառավարությունը պետք է շարունակի կարգի վերականգնմանն ուղղված ջանքերը․ Չինաստան

Հոնկոնգի իշխանությունները պետք է դադարեցնեն բռնությունն ու քաոսը, որոնք կես տարի առաջ ընդգրկել են այս հատուկ վարչական շրջանը, և պարզեն բնակչության սոցիալական խնդիրները: Այս մասին, ինչպես փոխանցում է South China Morning Post-ը, հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը՝ Պեկինում ընդունելով Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամին:

«Հոնկոնգը դեռևս չի հաղթահարել դժվարությունները: Քաղաքի կառավարությունը պետք է շարունակի օրենքի համաձայն բռնության ու քաոսի դադարեցմանը, կարգի վերականգնմանը ուղղված ջանքերը»,-ասել է նա:

Լի Կեցյանը նաև շեշետել է հոնկոնգյան հանրության շրջանում խոր արմատներ գցած սոցիալական կոնֆլիկտների և խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրության, մեգապոլիսում երկարաժամկետ բարգավաճման և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

«Հոնկոնգի տնտեսության մեջ առաջացել է ակնհայտ ռեցեսիա, լուրջ հարված է հասցվել շատ հատվածների: Կարելի է ասել, որ քաղաքը բախվել է աննախադեպ, լուրջ և բարդ իրավիճակի»,-հավելել է Չինաստանի վարչապետը:

Նշենք, որ ավելի ուշ Քերրի Լամը ընդունվելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ