Հոնկոնգում արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանը գրաված ցուցարարների նկատմամբ

Հոնկոնգի ոստիկանությունը երեկ երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել, որ ստիպի խորհրդարանը գրաված ցուցարարներին դուրս գալ շենքից:

Հիշեցնենք, որ երեկ հարյուրավոր ցուցարարներ Հոնկոնգի խորհրդարան էին ներխուժել՝ ջարդելով ապակե դռները։

Նշենք, որ իրավիճակը Հոնկոնգում սրվեց «Արտահանձնումների մասին» օրինագծի շրջանառության մեջ դրվելուց հետո։ Համաձայն այդ օրինագծի՝ հանցագործության մեջ կասկածվող Հոնկոնգի բնակիչները կարող են հանձնվել Չինաստանի իշխանություններին հետագա դատաքննության նպատակով:

Ամենաթարմ