Ուկրաինայի նախագահի կնոջը՝ Ելենա Զելենսկայային հոսպիտալացրել են:
Հայտնի է, որ Զելենսկու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և թոքաբորբ:
Հաղորդվում է, որ նախագահի կինը կայուն վիճակում է և թթվածնի լրացուցիչ մատակարարման կարիք չունի:
Երեկ՝ հունիսի 15-ին, ՊՇՌ հերթական թեստավորում են կատարել Վլադիմիր Զելենսկուն և նրա երեխաներին, որի արդյունքը բացասական էր:
Այս մասին տեղեկացնում է երկրի նախագահի գրասենյալի մամուլի ծառայությունը: