Հովհաննես Թամամյանը ձերբակալվել է 2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ

Հրապարակող՝

Հովհաննես Թամամյանը ձերբակալվել է 2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ

Ամենադիտվածներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից իրականացված նախաքննությամբ հաստատվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ։ Այս գործողության արդյունքում Է․Ա․-ն ստացել է առողջությանը ծանր վնաս, որը վտանգավոր է եղել նրա կյանքի համար։

Ոստիկանության ծառայողները, կատարելով Թամամյանի հանձնարարությունը, ակնհայտորեն անցել են իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանները՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով Է․Ա․-ի մարմնի տարբեր մասերին։ Նշված դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ 2026 թվականի փետրվարի 25-ին Հովհաննես Թամամյանը ձերբակալվել է և ներկայացվել դատարան։ Նախաքննությունը շարունակվում է։

Այս գործը կարևոր է դարձել հիմա, քանի որ առջեւում ընտրություններ են, եւ հարկավոր են թարմ տեսարաններ։ Ու այս հարցում մարտի 1-ի գործը այն թեման է, որը մարդկանց մեջ արդարության վերականգնման պատրանքներ կարող է ստեղծել։

Ամենաթարմ