fbpx
Ժամանց

Էդուարդ Հովհաննիսյանը Netflix-ի համար ռուսական նոր սերիալ կնկարահանի

Ռուսաստանաբնակ Էդուարդ Հովհաննիսյանն ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության համար կնկարահանի հոգեբանական դրամայի ժանրում ռուսական նոր սերիալ։ Գլխավոր դերում հրավիրվել է Ալեքսանդր Պետրովը: Այս մասին հայտնել է fontanka.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ դա կլինի պատմություն մի հայտնի անձի մասին, որի անձնական կյանքը ոչնչացվել է ողբերգական իրադարձությունների պատճառով:

Նշվում է, որ սցենարիստների թվում են Ալեքսեյ Կամինինը և Մարսել Շայխաթթարովը։ Նոր նախագծի պրոդյուսերների շարքում է Ֆեդոր Բոնդարչուկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ