fbpx
Զինված Ուժեր

Ցանկացած պատերազմի ժամանակ հարձակվողին չեն փնտրում, հարձակվողները գալիս են․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտերը շարունակեվել են երեկ ողջ գիշեր, ոչ մի վայրկյան չեն դադարել: Շուշի քաղաքի մերձակա անտառներում գտնվող ադրբեջանական դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են հարակից անտառներում, համայնքներում, ձորակներում, փորձում են որոշակի խնդիրներ լուծել։

«Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա համայնքներում, անտառներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են լուծել որոշակի խնդիրներ:

Այսօր մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային, հարավային, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի հատվածում, փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:

Շուշիի մերձակա համայնքներում, անտառներում գտնվող դիվերսիոն խմբերը հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվել: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ կրելով շպրտել տվյալ բնագծերից: Մարտերը շարունակվում են»,- ասել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է Շուշիի վրա հարձակվելու մասին: ։

«Այդ ինչպե՞ս են հարձակվում, երբ հայկական կողմը փնտրելով են ոչնչացնում։ Ցանկացած պատերազմի ժամանակ հարձակվողին չեն փնտրում, հարձակվողները գալիս են»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսօր գիշեր էլ հավանաբար կունենանք երեկվա պատկերը՝ մաքրման աշխատանքները կշարունակվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ