ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Դրանով նախատեսվում է ստեղծել նոր քննչական մարմին, որը կոչվելու է Հակակոռուպցիոն կոմիտե։ Վերջինիս հիմնականում գործառույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
Ընդունված փաթեթով նաև լուծարվելու է Հատուկ քննչական ծառայությունը։ Մինչ նոր կոմիտեի ծառայողների մրցույթով նշանակումը ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ։