ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերիհիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։