fbpx
Իրավական

ՀՔԾ-ն կարող է հարցաքննել ցանկացած անձի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանին․ Սասուն Խաչատրյան

ՀՔԾ-ն ունի իրավասություն հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում` Հրայր Թովմասյանին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք պայմանավորված ՍԴ նախագահի անձեռնմխելությամբ՝ ՀՔԾ-ն չպետք է ստանա ՍԴ թույլտվությունը, Խաչատրյանն ասաց, որ միայն հարցաքննության հրավիրելու համար ոչ։

«Ես մի քանի անգամ ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում և առաջնորդվում է միայն օրենքով»,-ընդգծեց ՀՔԾ պետը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե Հրայր Թովմասյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի գործն արդեն փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Ինչպես նշեց Սասուն Խաչատրյանը, իրենք գործը ստացել են երեկ և այժմ ուսումնասիրում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ