fbpx
Քաղաքականություն

Հրաժարականանների շքերթը կշարունակվի օրենսդիր-գործադիրում

Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևողականորեն հերքում է:

Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է՝ հրաժարական ներկայացնեն նաև Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները և ԿԱ ՊԵԿ ղեկավարները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաև կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխություններ են սպասվում նաև Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաև խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ևս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձևավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ