Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանգստյան օրերին մարդիկ նշում էին Հելոուինը։
Տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ ու երեկույթներ են կազմակերպվել։
Այդ երեկույթների ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 38-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ դա հետևանք է հավաքույթների ժամանակ տեղի ունեցած հրաձգությունների։
Ըստ աղբյուրի՝ ամենաշատ հրաձգությունները տեղի են ունեցել Տեխասում։