Իրանի խորհրդարանի ղեկավարը հրաժարվել է մեկնել Ադրբեջան

Ամենադիտվածներ

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավար Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հրաժարվել է մեկնել Ադրբեջան։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը։

Ադրբեջանական Oxu.Az լրատվականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի խորհրդարանի նախագահը միակողմանիորեն չեղարկել է իր այցն Ադրբեջան՝ առանց այդ մասին «պատշաճ նախազգուշացնելու»։

Լրատվականը միևնույն ժամանակ տեղեկացնում է, Ղալիբաֆը առաջիկա օրերին կայցելի Հայաստան։

Ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանն այսպիսով «բացահայտում է իր տարածաշրջանային քաղաքականության էությունը»։

Ամենաթարմ