Մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով։
«Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ»:
Ըստ հաղորդագրության՝ ՄԻՊ-ի աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև հանցագործության մասին Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը:
«Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Դատախազության պարզաբանումն առ այն, որ հաղորդումն ուղարկվել է Ոստիկանություն:
Հաղորդման քննարկման հարցի հետ կապված՝ ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1400130803507713
