Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները: ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն չորս ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։
Հավակնորդներն են՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Էրլինգ Հալանդը, «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը, «Ատալանտա»-ի պաշտպան Հանս Հատեբուրը և «Աթլետիկո»-ի պաշտպան Ռենան Լոդին:
Նշենք, որ քվեարկությանը հնարավոր է մասնակցել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 10-ին և 11-ին: