Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նորայր Փանոսյանը քիչ առաջ կալանավորվեց:
Որոշումը հրապարակեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի:
Նորայր Փանոսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեում լինելու ընթացքում ձերբակալվածի ինքնազգացողությունը վատացել էր:
Մամուլում տեղեկություն էր հրապարկվել, թե Փանոսյանի սիրտը վիրահատել են, սակայն Քննչական կոմիտեն այս տեղեկությունը հերքել է, հայտնել որ Փանոսյանը տեղափոխվել է հիվանդանոց, ապա նորից տարվել ձերբակալված անձանց պահման վայր:
Նշենք, որ Նորայր Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
