ՀՄՏԿ-ն հայտնում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
«Պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր:
Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները նախազգուշացվել են»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/726174381551825
