fbpx
Քաղաքականություն

Նենսի Փելոսին Հայաստանը հռչակում է որպես Կովկասի ժողովրդավարության հենք

Առաջին թվիթով Նենսի Փելոսին Հայաստանը հռչակում է որպես Կովկասի ժողովրդավարության հենք՝ դրանից բխող բոլոր քաղաքական հեռանկարներով.
«Այսօր ես առաջնորդում եմ Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստան՝ ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր պարտավորությունը/նվիրվածությանը Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանը և ժողովրդավարական կառավարմանը»:

Երկրորդ թվիթով նա Ադրբեջանին ազդակ է փոխանցում առ այն, որ Միացյալ Նահանգները աջակցելու է Հայաստանին քաղաքականապես և անվտանգության ապահովման գործում՝ հիշատակելով նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն ունի և դրա լուծման միջազգային մանդատը դեռ պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին.

«Կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության գերատեսչությունների անդամների հետ հանդիպումներում մենք փոխանցելու ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի երկարամյա բարեկամի մեծ և ընթացիկ աջակցությունը Ղարաբաղի հակամարտության ամուր և վերջնական կարգավորման գործում»:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արա Միրզոյաննը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ