նենսի փելոս
Ալեն Սիմոնյանի և Նենսի Փելոսիի հայտարարությունը մամուլի համար. ՈՒՂԻՂ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:
Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել…
Նենսի Փելոսին Հայաստանը հռչակում է որպես Կովկասի ժողովրդավարության հենք
Առաջին թվիթով Նենսի Փելոսին Հայաստանը հռչակում է որպես Կովկասի ժողովրդավարության հենք՝ դրանից բխող բոլոր քաղաքական հեռանկարներով. «Այսօր ես առաջնորդում եմ Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստան՝ ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր պարտավորությունը/նվիրվածությանը Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանը և ժողովրդավարական կառավարմանը»: Երկրորդ թվիթով նա Ադրբեջանին ազդակ է փոխանցում առ այն, որ Միացյալ Նահանգները աջակցելու է Հայաստանին քաղաքականապես և…
Այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան
ԱԺ նախագահի հրավերով այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև Կառավարության այլ ներկայացուցիչների հետ։ Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտել՝ հպարտ է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը:
Չինաստանը երկարաձգում է Թայվանի շուրջ ընթացող զորավարժությունները
Չինաստանը հայտարարել է, որ երկարաձգում է Թայվանի շուրջ ընթացող զորավարժությունները, որոնք խաթարել են նավագնացությունն ու օդային հաղորդակցությունը և էականորեն մտահոգություն են առաջացրել համաշխարհային առևտրի համար կարևոր տարածաշրջանում հակամարտությունների հնարավորության վերաբերյալ: Այս մասին գրում է apnews-ը։ Զորավարժությունները կներառեն հակասուզանավային զորավարժություններ, որոնք, ըստ երևույթին, ուղղված են ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին չինական պոտենցիալ ներխուժման դեպքում, ասվում է Չինաստանի իշխող…
Բայդենը պատմական քայլ է կատարել. Նենսի Փելոսին ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական քայլ է համարում: Փելոսին նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում: «Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ այս օրն աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից…
Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակին անվանել է «սարսափելի անձնավորություն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան անվանելով «սարսափելի և վրիժառու անձնավորություն»: Թրամփն այսպես է արձագանքել լրատվամիջոցների հրապարակումներին, որոնց համաձայն՝ Փելոսին հայտարարել է, որ կնախընտրեր Թրամփին բանտում տեսնել: Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, որ փորձել է նրա նկատմամբ բարի լինել, բայց նա «նողկալի, վրիժառու և սարսափելի» մարդ է:…







