Հուլիսի 9-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 20 շենքի 1-ին մուտքի 9-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Փրկարարները տարհանել են բնակիչներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 22:20-ին: Այրվել է Ռ.Չ.-ին պատկանող բնակարանը (մոտ 60 քմ)՝ գույքով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։