Հրդեհ՝ Ամբերդի տներից մեկում

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 22:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ամբերդ գյուղի  Նավասարդյան փողոցի տներից մեկում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:52-ին, մարվել՝ 23:10-ին:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այրվել են տան հյուրասենյակը (30 քմ)՝ գույքով, պատշգամբի ծածկը (20 քմ) և միջանցքը (8 քմ)՝ մասամբ։

Ամենաթարմ