Հրդեհ Իջևանի ավտոտնակներից մեկում

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 04։22-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 շենքի բակում այրվում է ավտոտնակ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, մարվել՝ 05:03-ին:

Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը։

Ամենաթարմ