fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսի նոր տարբերակից պետք չէ վախենալ․ վիրուսոլոգ

Բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսոլոգ Վիկտոր Զուևը խոսել է կորոնավիրուսի  նոր տեսակի առանձնահատկությունների մասին, որն առաջինը գրանցվել էր Մեծ Բրիտանիայում։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ բրիտանացի մասնագետները հայտնել էին, որ կորոնավիրուսի բրիտանական տարբերակը 70 տոկոսով ավելի վարակիչ է ու արագ է տարածվում։

Զուևն էլ իր հերթին է նշել, որ այն դարձել է ավելի վարակիչ ու վերջ։ Նրա խոսքով՝ պետք չէ վախենալ նոր շտամից, պետք է ուղղակի հետևել այն խորհուրդներին, որոնք ամեն օր ասվում են։

Աղբյուրից հայտնում են, որ բրիտանացի մասնագետները մինչ այս ոչ մի ապացույց չեն ներկայացրել, որ նոր տարբերակն ավելի մահացու է ու բերում է հիվանդության ավելի բարդ ընթացքի։

Նշվում է, որ ավելի վաղ հայտարարվել էր ռուսական պատվաստանյութերը պահպանում են իրենց արդյունավետությունը նաև այս մուտացված շտամի դեպքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ