Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի թիվ 22ա շենքի մոտակայքում այրվում է տնակ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցում գտնվող բնակելի տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել՝ 13:30-ին: Տնակում այրվել են կենցաղային իրեր և տեխնիկա։

