Երեկ՝ օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող Պաշտպանության նախարարության պահեստներում։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Սյունիքի մարզի սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է
- Ավտովթար «Ջրաշխարհի» մոտակայքում․ կա զոհ ու տուժածներ
Նշվում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ։
Նշվում է նաև, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։


