Հունիսի 17-ին, ժամը 18:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում՝ գորգերի շուկայի մոտակայքում գտնվող երկաթե վագոն-տնակում, հրդեհ է բռնկվել, ներսում առկա են պահեստավորած գորգեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել` 19:25-ին:
Մասամբ այրվել են վագոն-տնակի (սեփականատեր՝ Ա. Շ.) ներսի պատերի (մոտ 15 քմ) և տանիքի (մոտ 15 քմ) փայտյա կառուցատարրերը և ներսում պահեստավորած գորգերը (մոտ 10 խմ):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։