Հունիսի 3-ին ժամը 01:05-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Մարտունի փողոցում բռնկված հրդեհի մասին:
Նախնական տվյալներով այրվում է ոչ բնակելի տուն:
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու նպատակով՝ անմիջապես դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության ՀՓՄ մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:17-ին, լիամարվել՝ 01:26-ին:
Այրվել է Մարտունի փողոցի 51 հասցեի ոչ բնակելի տան բակում գտնվող աղբը: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, կրակը չի տարածվել հարակից շինություններում:
Ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
